‘
«Մանչեսթեր Սիթիի» 20-ամյա գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է օգնել Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության չորրորդ տուրի խաղում:
«Ես ինձ լավ եմ զգում եւ պատրաստ եմ խաղալ: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպումը խոստանում է լինել առանձնահատուկ, քանի որ դարձյալ դիմակայելու են Պեպ Գվարդիոլան ու Ժոզե Մոուրինյոն: Հույս ունեմ, որ դուրս կգամ խաղադաշտ եւ կօգնեմ թիմին նվաճել երեք միավոր»,- Սանեի խոսքը մեջբերում էGoal.com-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստն օգոստոսին է 5 տարվա պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ: Գերմանիայի անցած առաջնությունում Սանեն «Շալկեի» կազմում մասնակցել է 33 խաղի, դարձել է 8 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 15։30-ին։
‘