Լեւանդովսկին՝ Չավիին․ Շատ եմ ցանկանում խաղալ «Բարսելոնայում»

329

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Իբիցայում հանգստի ժամանակ պատահական հանդիպում է ունեցել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավիի հետ, հաղորդում է AS-ը։ Զրույցի վերջում Լեւանդովսկին Չավիին ասել է, որ շատ է ցանկանում խաղալ «Բարսելոնայում»։

«Բավարիան» մերժել է «Բարսելոնայի» 3 առաջարկները՝ տրանսֆերի համար պահանջելով առնվազն 50 միլիոն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 50 հանդիպման, խփել 46 գոլ։

Նախորդ հոդվածըԲրազիլացի ֆուտբոլիստը կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցը
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ վաճառել Ռոնալդուին