Լեւանդովսկին «Բարսելոնայում» կստանա մոտ 9 միլիոն եվրո

283

Մյունխենի «Բավարիայից» հեռացած լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայում» կստանա տարեկան մոտ 9 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։

Հուլիսի 17-ին 33-ամյա ֆուտբոլիստը երեք տարվա պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։

«Բավարիան» տրանսֆերից կստանա 45 միլիոն եվրո, հետագայում հնարավոր է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։

Լեւանդովսկին 2014-ին Դորտմունդի «Բորուսիայից» էր տեղափոխվել «Բավարիա», որի հետ դարձել է Գերմանիայի ութակի չեմպիոն, եռակի գավաթակիր, հնգակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող։

«Բավարիայում» Լեւանդովսկին մասնակցել է 375 հանդիպման, խփել 344 գոլ, կատարել 72 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» ԱՄՆ է մեկնել առանց Չավիի
Հաջորդ հոդվածըFTX Road to Miami-ն՝ Լեւոն Արոնյանի հաղթանակով