Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին հրաժարվել է նոր պայմանագիր կնքել մյունխենյան ակումբի հետ, հաղորդում է Sport1.de-ն։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
«Բավարիան» այս ամռանը կվաճառի 33-ամյա ֆուտբոլիստին, եթե ստանա 35 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ։
Լեւանդովսկու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան» եւ անգլիական մի քանի ակումբներ։
Այս մրցաշրջանում Լեւանդովսկին ակումբային մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 49 գոլ։