‘Լեւանդովսկին ու Մորատան Ռոնալդուի պատճառով չեն ցանկանում տեղափոխվել «Ռեալ»’

1139

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործոնն ազդում է որոշ ֆուտբոլիստների՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու որոշման վրա:

Sport.es-ի համաձայն՝ Մյունխենի «Բավարիայի» լեհ ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին ու Թուրինի «Յուվենուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մտադիր չեն տեղափոխվել Արքայական ակումբ, քանի դեռ այնտեղ է խաղում Ռոնալդուն: Նրանք չեն ցանկանում «բախվել» 31-ամյա պորտուգալացու եսամոլության դրսեւորումների հետ:  

Ավելի վաղ «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել էր, որ չի ցանկանում Ռոնալդուն հեռանալը:

Նախորդ հոդվածը‘Թոմաս Տուխելը հայ մարզիչների համար վերլուծել է «Բորուսիա» — «Տոտենհեմ» խաղը’
Հաջորդ հոդվածը‘Չավիի փայլուն փոխանցումներն «Ալ-Սադ»-ում’