Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայում» առաջին մրցաշրջանն անցկացնող լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին վստահ է, որ իսպանացի Չավիի գլխավորած թիմը դարձյալ կդառնա լավագույնը։
«Բարսելոնան» վերադասավորվում է, ժամանակ է պետք։ Ես վստահ եմ, որ «Բարսելոնան» կառաջադիմի եւ դարձյալ կդառնա լավագույն թիմը։
Չավին գիտի՝ ինչ է անում։ Թեեւ նա շատ մեծ փորձ չունի, բայց խաղացողի անհավանական կարիերան օգնում է նրան կատարելագործվել»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է La Vanguardia-ն։
Իսպանիայի առաջնության 12 տուրից հետո «Բարսելոնան» 31 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Ռեալից»։