‘Լեւանդովսկու համար մղվող պայքարում հաղթեց «Ռեալը»’

1292

«Բավարիայի» ու Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ցանկանում էր կարիերան շարունակել «Ռեալում», հայտնում է The Telegraph-ը:

Հայտնում են, որ 27-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի», «Ման. Սիթիի» ու «Չելսիի» առաջարկներից՝ նախապատվություն տալով «Արքայական ակումբին»: Հարձակվողն ամռանը կդառնա «Ռեալի» խաղացող, եթե «Սերուցքայինները» կարողանան խուսափել կամ հետաձգել ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքը:

Լեհ ֆուտբոլիստի ընթացիկ պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2019-ը: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ «Ռեալը» պատրաստ է նրա համար վճարել մոտ 100 մլն. եվրո:

Նախորդ հոդվածը‘ Պաշտոնական. Արաս Օզբիլիզի` «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը նախատեսված է 4.5 տարվա համար’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալ. «Լրագրողները պատմություններ են հորինում»’