Լեւոն Արոնյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, Սամուել Սեւյանն ավարտեց պայքարը

380

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը դուրս եկավ FTX Road to Miami օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա քառորդ եզրափակիչում մրցեց հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ եւ առավելության հասավ 4 պարտիայում՝ 2,5:1,5։

Եզրափակիչի ուղեգրի համար Լեւոն Արոնյանը կխաղա լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, որը քառորդ եզրափակիչում 2,5:1,5 հաշվով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին։

Ամերիկահայ Սամուել Սեւյանը դուրս մնաց պայքարից։ Քառորդ եզրափակիչում նա խաղաց չինացի Յի Վեյի հետ։ Առաջին 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 1,5:1,5: Թայ-բրեյքի 2 պարտիայում Յի Վեյը հաղթեց 1,5:0,5 հաշվով։

Կիսաեզրափակիչում Յի Վեյի մրցակիցը կլինի հունգարացի Ռիչարդ Ռապորտը, որը առավելության հասավ ամերիկացի Ջեֆրի Սյոնի նկատմամբ՝ 4:2։

FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըԴեմբելեն երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
Հաջորդ հոդվածը«Ոսկե գնդակ»-2022-ի գլխավոր հավակնորդների ցանկը գլխավորում է Բենզեման