‘
Լեւոն Արոնյանը 2015թ. փետրվարի 13-19-ը կմասնակցի Ցյուրիխի շախմատային մարտահրավեր մրցաշարին:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը:
‘