‘
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը յուրօրինակ աջակցությունն է հայտնել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ այսօր Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ: Արոնյանը լուսանկարվել է Մխիթարյանի մարզաշապիկով:
Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարեւոր աջակցություն մեծ հայի՝ Լեւոն Արոնյանի կողմից»:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Շախտյոր» հանդիպումը կկայանա այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին:
‘