‘Լեւոն Արոնյան. Հույս ունենանք, որ այս երեք տարում մեր երկրներն թշնամանքից, բացասականից կկարողանան առաջ շարժվել’

827

ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ համար, հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը` Sport.News.am-ի հետ զրույցում մեկնաբանել է 2016թ. շախմատի Համաշխարհային օլիմպիադան Բաքվին վստահելու փաստը եւ Հայաստանի հնարավոր մասնակցությունը:

Հունվարին Ծաղկաձորում անցկացվեց ՖԻԴԵ-ի նախագահական նիստը: Հնչեցին նաեւ 2016-ին Բաքվում կայանալիք Համաշխարհային օլիմպիադային վերաբերող հարցեր: 2012-ին դու հրաժարվեցիր մասնակցել Բաքվում նախատեսված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, եւ ՖԻԴԵ-ն ստիպված եղավ մրցաշարի անցկացումը չվստահել Բաքվին: Ի՞նչ կասես Օլիմպիադայի մասին: Կարո՞ղ է Հայաստանի հավաքականն այնտեղ հանդես գալ առանց լարվածության:

Երկիրը պետք է միշտ մրցաշարեր անցկացնելու հնարավորություն ունենա: Ադրբեջանն այս պահին ուժեղ շախմատային երկիր է: Մենք այս տարածաշրջանում կարեւոր շախմատային երկրներ ենք: Սխալ կլիներ, որ մենք մրցաշարեր անցկացնեինք, իսկ նրանք` ոչ: Պարզ է, որ մենք այնտեղ գնալու հետ կապված մեծ դժվարություններ կունենանք: Բայց հույս ունենանք, որ այս երեք տարում մեր երկրներն այդ թշնամանքից, բացասականից կկարողանան առաջ շարժվել: Կարծում եմ, որ մենք որպես մշակույթի մի մասնիկ կարող ենք նպաստել դրան: Ես իմ կողմից ամեն բան կցանկանայի անել, որպեսզի մենք կարողանայինք մասնակցել այդ Օլիմպիադային:

Նախորդ հոդվածը‘Դասադուլ. ուսանողների երթը ԲՈՒՀ-երով (ֆոտոշարք, թարմացված)’
Հաջորդ հոդվածը‘Գեղամ Նազարյան. պետք է քաջություն ունենալ եւ ընդունել, որ ընտրությունները տապալվեցին’