‘Լեւոն Արոնյան. Որոշեցի մատային գաղափարներ անցկացնել. Տեսանյութ’

1329

Լոնդոնում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրից հետո, որտեղ Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, տեղի ունեցավ կարճատեւ ասուլիս, որտեղ շախատիստները մեկնաբանել են պարտիան, հայտնում է chessnews.ru-ն:

Արոնյանը նշել է. «Բոլորը գիտեն, որ Իվանչուկը ցանկացած սկզբնախաղ խաղում է, այնպես որ ես որոշեցի շատ չպատրաստվել, որ գլուխս թարմ մնար: Զգում էի, որ սկզբնախաղից առավելություն ունեմ: Իսկ վերջում որոշեցի մատային գաղափարներ անցկացնել: Կարծում եմ, որ սեւերի մոտ ամեն ինչ պետք է կարգին լիներ, բայց նրանք պետք է զգույշ խաղային: Ենթադրում էի, որ 26. g4 քայլից հետո ես զինվորի դիմաց լավ փոխհատուցում ունեի: Իմ դիրքն ինձ դուր էր գալիս: Իսկ եթե օբյեկտիվ լինենք, ապա պարտիան բնական շարունակություն չունեցավ Վասիլիի ցայտնոտի պատճառով»:

Իվանչուկն այս կապակցությամբ նշել է. «Դիրքը կարելի է վերլուծել որքան ուզես, սակայն իմ ժամանակը սպառվեց»: Նշենք, որ Իվանչուկն այս մրցաշարում չորրորդ անգամ է ժամանակի սպառման պատճառով պարտվում:

Մրցաշարային աղյուսակը 10-րդ տուրից հետո հետեւյալն է. 1. Կառլսեն՝ 7; 2. Արոնյան՝ 6,5; 3. Կրամնիկ՝ 6;, 4-6. Գելֆանդ, Գրիշչուկ, Սվիդլեր՝ 4,5; 7-8. Իվանչուկ, Ռաջաբով՝ 3,5:

Այսօր կկայանան 11-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Նախորդ հոդվածը‘Սուրեն Զոլյանի ընդդիմադիր ելույթները զարմացրել են ԵՊԼՀ դասախոսին’
Հաջորդ հոդվածը‘Մկրտիչ Մինասյան. Փակ շուկայի սեփականատերը կարո՛ղ է դեմ գնալ օրենքին’