‘Լեւոն Բարսեղյանը կդիմի Գյումրիի քաղաքապետարան՝ «Կորած» 100 օբեկտների ցուցակները ստանալու համար’

762

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցներին չի հաջողվում ավարտել համայնքի հաշվեկշռում գտնվող գույքի գույքագրումը, քանի որ մոտ 100 օբյեկտ փնտրում են ու չեն գտնում։

Այս թեմայի շուրջ զրուցեցինք «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հետ, ով տեղեկացրեց, որ պատրաստվում է այդ տարածքների ցուցակները իրեն տրամադրելու հարցով դիմել քաղաքապետարան: «Խոսքը գնում է գույքահարկի բազայի կրճատման մասին: Ասվում է, որ դրանք ավելի մեծ են եղել, քան իրականում է, այդ իսկ պատճառով ակնկալված հարկերը չեն հավաքվել: Արդյունքում՝ պարզվել է, որ մեծ քանակությամբ անշարժ գույք համայնքապետարանի ենթակայության տակ իրականում չկա, սակայն 2012 թ.-ի հոկտեմբեր ամսին Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի իշխանության գալիս ցուցակներում եղել են»,- նշեց Բարսեղյանը:

Նախորդ հոդվածը‘«Սաքուլիկենք» փողոցները մաքրելուն չե՞ն օգնում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը կամերային երաժշտության տանը’