‘
Մի քանի անգամ տաքացած ասել եմ, թե Լեննագանի մանկավարժականը քաղաքի պատիժն ու անեծքն է, էն ժամանակ դեռ Լեննագան էր, դիպլոմի արտադրամաս, կաշառքի դրախտ, դրեցի հաշվեցի մի օր, որ այստեղ տարեկան կաշառքի ծավալը մոտ 600.000-800.000 դոլար է կազմում, չհաշված ընդունելության կաշառքը, սա ընդամենը կիսամյակային ստուգարքային եւ քննական կաշառքի հանրագումարն է, արդեն մոտ 25 տարի էդ կշիռն է, մի քիչ ավել, մի քիչ պակաս: Բոլորը գիտեն այս մասին, այնքան գիտեն, որ խոսելն անիմաստ են համարում, ոնց որ ասես` կատուն մլավելու խասիաթ ունի …: Ես մի քանի անգամ տեղական հեռուստաալիքներով հայտարարել եմ այդ եւ այլ թվերը, նոր չեմ ասում:
Քանի-քանի պայծառ գլխի տեր երիտասարդ դասախոսներ գնացին այնտեղ դասախոսելու եւ խորտակվեցին, հազվագյուտները մնացին մաքուր, քանիսը հասկացան ու հեռացան, քանիսն են դեռ հեռանալու: Դիպլոմ նաղդող մաշինեն աշխատում է անխափան: Կապ չունի, որ Հայաստանում ընդհանուր առմամբ պատկերը նույնական է, մի քիչ ավել, մի քիչ պակաս, ընդհանրացմամբ չհակադարձեք, խնդրում եմ, ես մեր քաղաքի ամենախոշոր բուհի ողբից եմ խոսում:
Մի քանի տասնամյակներով հղկված փայլեցված մեխանիզմ. «ուսանողներին» անհամեմատ ձեռնտու է վճարել քննության ու ստուգարքի փոխարեն, «դասախոսին» անհամեմատ ձեռնտու է լրացնել ընտանեկան բյուջեն 2000 պուզատի բարեկամ ունեցող ուսանողի պապայի փողերով, մնացածը` հերարխիկ սխեմաներով` դուք գիտեք: Հերարխիան ավազակապետության եւ զավթված երկրի մայր ագորիթմն է, գյուդում եք սա, էլի` ինձնից լավ:
Էս մանգոն ինչպես եւ շատ ուրիշ բուհեր գոյապահպան հերարխիային սատարելու համար է, որ ընտրությունների միջոցներին լալամահարի են անում ուսանող-դասախոսներին` կընտրես միակին, երանելուն, էն էն էն …, կգաս ժողովին, կգաս թատրոնի առաջ, էս պլակատն էլ դու կբռնես` ԻՆՔՆ է գալու … Ու տանում մեր ջահելությանը իրենց դասախոսներով կզացնում, փչացնում են, ծափ տալ են տալիս քաղաքական գաստրալյորների ռաստգալիքներին, կուսակցականացնում են, բռնի իսլամ ընդունելու հանգույն …
Մի անգամ սրանց կաշառառությունից էինք վիճում ռադիոյով, հարցրի, թե ի՞նչ եք կարծում` Մաշտո՞ցն էլ է կաշառակեր եղել…, տեսնեիք, թե քանի հոգի էին ազդվել, մեծ մասը` … կաշառակեր:
Բա դուք ընչի՞ անօրեն ու ավազակ եղաք, այ գյոռմամիշներ, էդ փողը հեչ, երեւի ջրի բերածն է, որ բերում ձեզ են տալիս, դա մի կողմ, ինչպե՞ս եք ձեզ դասախոս ու գիտելիք տվող համարում, դուք ձեզ խաբել եք, թե մարդ եք կրթո՞ւմ, գիտելիք եք տալի՞ս, քաղքենի հարաբերական անդորրի մեջ որոշել եք, որ էդ պատին էդ ծեպոնը շատ էլ է՞, որոշել եք սիստեմից ձեր առնետական միջոցներով վրեժ առնե՞լ, ու ձեր գոլ, ճապաղ, «դեռբի» շագալադ միջավայրում ձեր գիտունիկ եսը կշտացնելով յոլա եք գնու՞մ մեր ապագայի հաշվին, էս երկիրը ոռից մտան, գլխից ելան` ձեններդ չելավ, այ պայծառ մտավորականություն մանկավարժականային …
Էս կենացի առիթը մանգոյից իրենց դիմումի համաձայն 4 դասախոսների հեռանալն էր ու այն մանրամասնը, որ նրանք ոչ մի կապ չունեն Հայաստանից բացակայած ուսանողին գնահատականներ ու ստուգարքներ նշանակելու հետ, իրենց գործընկերոջը սատարելու համար են հեռացել, համարյա` արհմիություն, որտեւ թղթի վրինը մահացած է եղել: Իսկ նրանք, ովքեր «եղբայրաբար» ու «քույրաբար» օգնել էին իրենց գործընկերոջը եւ նրա դստերը գնահատականներ դրել շռայլորեն, որոշել էին, որ շատ էլ լավ են արել, ինչ դիմում, ինչ հեռանալ, ինչ բան, ընչի ինչ են էրե՞լ` օր, ընչի վո՞վ չի էրել ըդպես բան` օր …: Մանգոյի կոլեկտիվը, իմացար, գնացել խնդրագիր է գրել-ստորագրել միլիցոնցը, թե խնդրում ենք քրեական գործը կարճել: ՈՒրեմն, Սահակ Պարթեւը ողջ լիներ` հայոց լեզուն կմոռանար` հազարագանձ, խելքի աշեք. իրենց մտավորական համարող մարդիկ իրենց ստաժավոր հավաքական իմաստնությամբ գտել են, որ քրեական գործը կարճելու համար, նույնն է, թե` քրեական հանցագործությունը տկաթաղ անելու համար, հարկավոր է գնալ … միլիցոնց դուռը եւ խնդրել…, գոնե գնային պանթեոն` խնդրեին մեծերից, գնային մատենադարան` մոմ վառեին, գնային Օշական` ծնկի, գնացել են միլիցիա … : Ձեռը ոտ է լվանում, երկու ոտը` երես, ինչպես ասում էին Հին Հռոմում: Թաղեմ ես ձեր Կարթագենը, տեսնես` ո՞~վ էր ձեր դասատուն: Տա Աստված` միլիցոնց դռներից չհեռանաք, միշտ խնդրագիր գրեք, ձեր ուսանողներն էլ` ձեր տեղը ստուգարք ու քննություն դնեն ձեր ու իրենց բացակա ազգականներին:
Չորս դասախոսներից մեկին եմ լավ ճանաչում, բարձր կարծիք ունեմ, ու հազար տոկոսանոց բան ասեմ. իրենցից որեւէ մեկը չի տուժել, որ թողել, թքել, հեռացել է, հոգեկան չարչարանք է, բայց ուժեղները հաղթահարում են նման մանրուքները; Ուսանողներից մի քանիսն են մի քիչ տուժել, բայց ֆռալու-ֆռֆռալու են, գալու են իրենց դուռը: Մանգոն էլ չի տուժել, մանգոյին այս 4 եւ նախկինում հեռացած դասախոսները շատ են եղել, շատ շատ շատ, էդ քաշին չի դիմացել, մանգոյին այլեւս ոչինչ փրկել չէր կարող: Չզարմանաք, երբ մի օր, Սեւակի փողոցով անցնելիս, էդ կողմ նայեք ու կարտոլի դաշտեր տեսնեք միայն` առաջվա ղոռադա շենքի փոխարեն …: Մի քանի բարեխիղճ դասախոսները, որ մնացել են, ուղղակի բացառություն են, որ հաստատում են վերոհիշյալ ամբողջ կանոնը, նրանք էլ կհեռանան, մանգոն կարող է չանհանգստանալ, կմնան վերցնողներն ու տվողները, կմնան բացակա ուսանողներին գնահատականներ նշանակողները եւ շեֆերի առաջ համապատասխան պարաբոլով կորվողները: Հետո կարտոլի դաշտեր կլինեն, շատ կարտոլ, լիքը կարտոլ կլինի, ինչպես ժաժքից առաջ էր նույն տեղում, կամ էլ` սիմինդր …
Իրենց ֆագոտի տեղ դրած կայֆարիկներին տեղեկացնեմ, որ սա ռեկտորի դեմ չեմ գրել, նախորդ բոլոր ռեկտորների դեմ էլ չեմ գրել, թե չէ անունները կտայի, սա մանգոյի եւ մանգոյի որբերի դեմ եմ գրել:
Հ.Գ. Սիրելի ուսանող-մուսանողներ եւ դասախոս-մասախոսներ, զգոն եղեք, ֆեյսում եւ կայքում լայքեր տալիս. գայլը սարի ետեւն է` զի:
Լեւոն Բարսեղյան
‘