‘
Այսօր Գյումրիի ավագանին 11 դեմ, 3 կողմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կողմից հեղինակած` Գյումրիում անօթևանության խնդրի կարգավորման մասին Սերժ Սարգսյանին և ՀՀ Ազգային Ժողովին ուղղվելիք ուղերձը: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:
Բանն այն է, որ ավագանու նախորդ նիստում քննարկվել ու որոշվել է պատրաստել Գյումրիում անօթևանության խնդրի կարգավորման մասին երեք առանձին ուղերձ՝ ուղղված Սերժ Սարգսյանին, կառավարությանը և ԱԺ-ին: Ուղերձի նպատակն էր՝ գերատեսչությունների աջակցությամբ Գյումրիում վերջնականապես լուծել անօթևանության հարցը առաջիկա երեք-չորս տարվա ընթացքում ՝ Գյումրին ազատելով տնակներից ու տնակային թաղամասերից:
Լևոն Բարսեղյանի փոխացմամբ՝ սակայն այսօրվա նիստում Գյումրիի քաղաքապետը հաստատման է ներկայացրել միայն կառավարությանն ուղղված ուղերձի տեսքտը:
Բարսեղյանի խոսքով՝ ինքը պնդել է, որ Ավագանուն է ուղարկել երկու ուղերձի նախագիծ ևս, աշխատակազմի քարտուղարը ասել է, թե չի ստացել, սակայն Բարսեղյանին հաջողվել է ապացուցել, որ ինքն, այնուամենայնիվ, ուղարկել է, իսկ գործավարն էլ տրամադրել է դրանց պատճենները:
«Քաղաքապետը երեք ուղերձներն էլ դրեց առանձին քվեարկության, այնինչ, նախ՝ իմ առաջարկությունը պետք է դներ քվեարկության, այն է՝ երեք ուղերձների նախագծերն ընդունելու վերաբերյալ , հետո նոր իր՝միայն կառավարությանը ուղերձ ուղղելու առաջարկությունը»,- մանրամասնեց Լևոն Բարսեղյանը:
Արդյունքում միաձայն ընդունվել է կառավարության համար նախատեսված ուղերձը, իսկ ԱԺ-ին և Սերժ Սարգսյանին ուղղվելիք համանման բովանդակությամբ տեքստով ուղերձը մերժվել է:
«Բացարձակապես անհասկանալի է և մյուս կողմից մարդկայնորեն անընդունելի, չեն տեսնու՞մ հազարավոր անօթևան մարդանց, ովքեր ապրում են իրենց կողքին: Փաստորեն այս ավագանին այս քաղաքին լավ է, շատ էլ է նույնիսկ, էս իշխանություններն էլ են լավ:
Շատ բան եմ տեսել այս կյանքում, բայց որ քաղաքի մարդը, քաղաքի տղեն իր բնակչի դեմ նման բան կանի, մտքովս չէր անցնի»,- սրտնեղեց Բարսեղյանը:
‘