‘Լեւոն Բարսեղյան. Սյունիքի 2-րդ ինքնավարությունը, բայց այս անգամ` խայտառակ ‘

1958

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ֆեյսբուքում» գրում է.

Խնդում էինք, բայց «Սյունիքի մարզպետարանի հայտարարություն» ասվածը` խմբապետի տան տեսագրությունները դիտելու մոմենտով, փաստորեն,ապացուցում է, որ 

1. Սյունիքում Լիսկան այնպիսի ինքնավարություն է հաստատել, որ մարզպետարանը կարողանում է պետական իրավական ակտերը շրջանցելով՝ լիազորություններ իրականացնել, որոնք օրենքով արտոնված չեն, ուրեմն անօրինական են, սակայն անում են, ու մարսում են՝ փաստորեն: Սյունիքում դրանք փաստորեն օրինական են: 

2. Լիսկան ապօրինությամբ կախակայում է իր մարզպետական լիազորությունները, եւ այդ մասին իր խայտառակ տեքստը ՀՀ կառավարությունը խելոք` գառան պես ընդունում է ի գիտություն, չի ասում` այ ընկեր, գնա դպրոց, հետո համալսարան, հետո թեկնածուական պաշտպանիր, որ հասկանաս` հրաժարականի տեքստը ոնց են գրում, որ` մարզպետը ՀՀ օրենսդրությամբ չի կարող սեփական պաշտոնական լիազորությունների կախակայման դիմում գրել: 

3. Սյունիքի ինքնավարության մասին անուղղակի վկայություն է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը վերոհիշյալ կետի լիազորությունների կախակայման մասին Լիսկայի դիմումն աներկբայորեն ընդունում է ի գիտություն անգամ այն բանից հետո, երբ 2 օր մի 500 հոգի քացու տակ էր առել այն եւ բացատրում էր այն, ինչ բացատրեցի 2-րդ կետում. ուրեմն՝ կառավարության մարդկերանք կամ բացատրել են Լիսկային այդ գրության անհեթեթությունը եւ հաջողության չեն հասել (գուցե պասլատ է արել նոր դիմում գրել առաջարկողներին), կամ էլ, համարելով, որ Լիսկան Սերժի ու Վովայի մոտիկն է, ռիսկ էլ չեն արել բան բացատրել … 

4. Հայտարարություն վերնագիրը հուշում է, որ այն Լիսկան էլ է ստորագրել, համ էլ այն հրապարակելու ժամին նրա խալտուրա հրաժարականի դիմումը դեռ ընդունված չէր: Փաստորեն՝ Սյունյաց ինքնավարությունը այնքան լուրջ բան է, որ այնտեղի օրենքներով մարդը կարող է ե՛ւ հրաժարականի դիմում հրապարակած լինել, ե՛ւ կազմակերպել սեփական տանը սեփական տան տեսագրությունների դիտումներն ու դրա հիման վրա` հայտարարության տեքստի մշակումը, ընդունումն ու հրապարակումը: Կամ՝ մարզպետարանը առանց իրեն է նախաձեռնել դիտումները եւ հայտարարությունը, բայց ստորագրել է «Սյունիքի մարզպետարան», իբր ուզել են ասել` Լիսկան հետներս է, այ թշվառներ, ո՞ւմ հերոսին եք բան ասում…:

Շնորհավոր անկախությունդ, սիրելի Սյունյաց մարզպետարան. Սյունյաց Մարզպետարան Հանրապետություն, փաստացի` երկրորդ ինքնավարությունը 100 տարում:

Նախորդ հոդվածը‘Մեսութ Օզիլ. Միայն Ռոնալդուն է արժանի «Ոսկե գնդակին»’
Հաջորդ հոդվածը‘Տարվա 10 լավագույն գոլը. Sports’