‘
Երեկ Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրվա ազատ քննարկումների ժամին ելույթի իր տեքստն է պաշտոնական տեղեկագրում հրապարակել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Տեքստի՝ անգլերենից ոչ պաշտոնական թարգմանությունը iLur.am-ը ներկայացնում է ստորեւ.
Հայաստանում ժողովրդավարության վիճակը արդեն 4 տարի ԽՎ քննարկումների ուշադրության կենտրոնում է: 2008 ին Հայաստանում կեղծված նախագահական ընտրությունների, ընդդիմադիր խաղաղ ցուցարարների նկատմամբ` 10 զոհի մահվան պատճառ դարձած բիրտ ուժի կիրառման, ավելի քան 150 ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդման ենթարկելու եւ ազատազրկման դատապարտելու առնչությամբ չորս բանաձև է հասցեագրվել Հայաստանին:
2011-ի մարտին Կոնգրեսի կողմից կազմակերպված բազմամարդ բողոքի ակցիաները Հայաստանի իշխանություններին ստիպեցին կատարել ընդդիմության առաջարկած նախապայմանները, ներառյալ քաղբանտարյալների ազատ արձակման ու Մարտի 1-ի գործով քննության վերսկսման հավաստիքներ տալու պահանջը: Ընդդիմության և իշխանության միջև ժողովրդավարության անցման նպատակով երկխոսությունը սկսվեց 2011 թվականի հուլիսի 18-ին, ինչը դրական գնահատականի արժանացավ 1837 բանաձևում: Կարելի էր հուսալ,որ այդ ժամանակ Հայաստանը նորից կվերադառնար ժողովրդավարական զարգացման ուղուն: Ինչևէ, այն ինչ կատարվեց հետո, ցույց տվեց, որ, փաստացի, Հայաստանը վերստին իջավ ավտորիտար կառավարման, կլեպտոկրատիայի և մարդու հիմնարար իրավունքերի ու ազատությունների ոտնահարման մակարդակին:
1. 2011-ի օգոստոսի 9-ին ոստիկանությունը ծեծի ենթարկեց Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին, այնուհետևձերբակալեց նրանց և մեղադրեց իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալու մեջ: Հայաստանյան իշխանությունները հրաժարվեցին ազատ արձակել երիտասարդներից մեկին՝ Տիգրան Առաքելյանին՝ չնայած Հայ Ազգային Կոնգրեսի կողմից` ՀՀ քրեադատավարական օրենսգրքի պահանջներին համաձայն ներկայացված երաշխիքներին: Արդյունքը եղավ երկար սպասված բանակցային գործընթացի առկախումը: Ընթացիկ տարվա հունիսի 20-ին դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց Տիգրան Առաքելյանին և 2-3 տարվա ազատազրկման` գործով անցնող մյուս ակտիվիստներին: Մենք ունեցանք ևս մեկ քաղաքականբանտարկյալ, իսկ երբ դատարանի որոշումը ի կատար ածվի` կունենանք 4-ը, իսկ սա նշանակում է, որ Հայաստանը վերադարձավ այն իրականությանը, որը մենք մեծ դժվարությանբ կարողացանք հաղթահարել մեկ տարի առաջ:
2. Մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները ևս մեկ հարված էին ՀՀ ժողովրդավարացման գարծընթացին: Մենք համոզված ենք, որ պետական մակարդակով կազմակերպած բազմակի քվեարկության և հօգուտ իշխող կուսակցությանը բաժանված ընտրակաշառքների հետևանքով 500-ից 700 հազար քվե է կեղծվել:
3. Չնայած` ԵԽԽՎ-ն կոչ է արել Մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ անցկացնել «անկախ, թափանցիկ և վստահելի քննություն, և իր մտահոգությունն է արտահայտել 2008 թվականի մարտյան դեպքերի հետևանքով սպանված 10 անձանց գործի հետաքննության գործում
արդյունքների բացակայության վերաբերյալ», սպանությունները չեն բացահայտվել և ոչ ոք մինչ այժմ պատասխանատվություն չի կրել դրանց համար: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ներգրավված են սպանությունների կոծկման մեջ և արդար դատաքննության դեպքում կապացուցվի, որ նրանք պետք է ամբողջական և ուղղակի պատասխանատվություն կրեն այդ հանցանքերի համար:
4. Հայաստանում հեռուստատեսությունը գտնվում է ՀՀ նախագահի աշխատակազմի մշտական վերահսկողության տակ, ինչն ահազանգ է ԵԽԽՎ-ի համար, որ բազմակարծությունը և լրատվական դաշտի անկախությունը լիովին անտեսված են: Հաշվի առնելով այս բոլոր իրողությունները ես կոչ եմ անում Մոնիթորինգի հանձնաժողովին և համազեկուցողներին ևս մեկ անգամ դիտարկել հայաստանայանիրավիճակը և համապատասխան հետևություններ անել նշված խնդիրների շուրջ:
‘