‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի դեսպանի հետ’

821

Փետրվարի 14-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, նախագահական ընտրություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական խնդիրների, մասնավորապես եվրաինտեգրման, մաքսային միության, տարածաշրջանային գործընթացների հետ կապված հարցերի, հայտնում է ՀԱԿ լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ». Բնակչության թիվը նվազել է 194 157-ով, իսկ ընտրողներինը` ավելացել 202 346-ով’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» ձեռք բերեց հերթական բրազիլացուն’