‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Վոյցեխ Սավիցկիին եւ Նիլս Մուժնիեքսին’

1500

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիի հետ: Այդ մասին տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից:

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում այդ հարցերի քննարկման հնարավորությունը:

Լևոն Զուրաբյանը հանդիպել է նաև ԵԽ մարդու իրավունքերի հանձնակատար Նիլս Մուժնիեքսին: Քննարկվել են Աժ-ում մարտի 1-ի հարցով նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման շուրջ ձևավորված իրավիճակը, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի եւ Հայ Ազգային Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների դեմ իրականացվող հետապնդումների, Հայաստանում ընտրական համակարգի եւ ընտրակեղծարարության հետ կապված հարցեր: Քննարկվել են նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ազատականացման, հասարակական կազմակերպությունների գործունեության ազատության եւ ինտերնետի օգտագործման ազատության հետ կապված խնդիրներ:

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Ազատագրվել է Մատաղիսը ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է Նելսոն Մանդելան ‘