‘Լեւոն Զուրաբյանը պահանջում է հետաքննել ԱԺ փոխխոսնակի ապօրինի վարքը (տեսանյութ)’

1192

ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարություն է տարածել, որով պահանջել է հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ընդհատել Զուրաբյանի երեկվա ելույթը:

«Երեկ իմ հայտարարության ժամանակ, որում ես հիմնավորում էի, որ Զորի Բալայանի նամակը արտահայտում է իշխող ուժի տեսակետը եւ նախապատրաստում է հասարակական կարծիքը Ղարաբաղյան հարցում զիջումների, ընդհատվեց Հերմինե Նաղդալյանի կողմից, երբ լրացավ 2 րոպե 34 վայրկյանը, ինչը օրենքի կոպիտ խախտում էր: Տիկին Նաղդալյանի այսօրվա հոդվածը «Առավոտ» թերթում՝ ի պաշտպանություն Զորի Բալայանի, հաստատում է իմ երեկվա ասածը, բայց ես անընդունելի եմ համարում, որ այդ պաշտպանությունը դրսեւորվի նաեւ ընդդիմադիր պատգամավորների ելույթների ապօրինի ընդհատումներով», — նշեց Լեւոն Զուրաբյանը:   


Նախորդ հոդվածը‘Կստեղծվի դատական իշխանության նոր մարմին’
Հաջորդ հոդվածը‘Կվաճառեն դատախազության եւ ԱԻՆ-ի գույքը ‘