‘
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի մեկնարկին Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բարձրացրեց հալեպահայերի ծայրահեղ ծանր դրության մասին քննարկում ծավալելու անհրաժեշտության հարցը:
«Մեր ունեցած տվյալների համաձայն՝ Սիրիայում, Հալեպում ստեղծվել է շատ ծանր վիճակ հայ բնակչության համար: Մոտավորապես 20-30 հազար մարդ կանգնած է ֆիզիկական ոչնչացման եզրին՝ այնտեղ տեղի ունեցող մարտական գործողությունների պատճառով: Մենք ունենք որոշակի առաջարկներ այս իրավիճակում ԱԺ գործողությունների վերաբերյալ», — ասաց Զուրաբյանը:
Նա առաջարկեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկում հրավիրել՝ ստեղծված իրավիճակում հրատապ գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ:
‘