‘Լեւոն Զուրաբյան. Ավագանու ընտրությունները երեւանցիների համար պետք է հանրաքվե լինեն ու նաև՝ թասիբի հարց’

1414

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրությունները երեւանցիների համար պետք է հանրաքվե լինեն ու թասիբի հարց:  

«Մենք հանրության դատին ներկայացրինք այն հանցագործությունների մասին տեղեկությունները, որոնք կատարվել են գործող քաղաքապետի կողմից: Իրենց իսկ ձեռքով ներկայացվել է փաստերի մի ցուցակ, որից հետևում է, որ քաղաքապետը տարիներ շարունակ, գրավելով պետական պաշտոններ, ըստ էության՝ կուտակել է հսկայական ունեցվածք, սակայն հենց իր  խոստովանությամբ ՝ նա ո՛չ ժառանգություն է դա ստացել , ո՛չ կարող էր  գնել իր աշխատավարձով, ո՛չ էլ ունեցել է կողմնակի եկամուտ: Իսկ Հանրապետական կուսակությունը պաշտպանում է նրան այս ամենից հետո: Սա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հանրապետականն ասում է` «թալանել ենք և կթալանենք»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ այսքանից հետո ավագանու ընտրությունները պետք է վերածել հանրաքվեի, որտեղ պետք է որոշվի` ընտրելով ՀԱԿ-ի նման անբիծ քաղաքական ուժի, դադարեցնում է թալանը: «Պետք է թասիբ ունենանք, որ մերժենք նման թեկնածուի լկտի մարտահրավերները,- ասաց նա»:

Խոսելով ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ եթե երեւանցիներն ակտիվ լինեն քվեարկության օրն ու իրենց քվեով մերժեն իշխանություններին, ապա այդպես կնվազի կեղծիքի հնարավորությունը:

Նախորդ հոդվածը‘Հիշեցում. Ինչու պետք է Երեւանը ազատագրել ՀՀԿ-ից. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Տարոն Մարգարյանը շարունակում է Facebook-ում լայքեր հավաքելու խայտառակ գործընթացը’