‘Լեւոն Զուրաբյան. Կառավարման ճգնաժամը ՀՀ-ում ավելի է խորացել’

841

Անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման յոթներորդ նստաշրջանի օրակարգին՝ քիչ առաջ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Նա նշեց, որ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին արտահերթ քննարկման էր դրվել կառավարման ճգնաժամի հետ կապված Ազգային ժողովի հայտարարությունը, իսկ նոյեմբեր ամսին հնարավորություն էր ընձեռվել հարցը ներկայացնելու: « Պետք է նշեմ, որ այդ օրը տեղի էր ունեցել ՀՀ զինված ուժերի ուղղաթիռի խոցումը, եւ ես ինքս մոտեցել եմ Գալուստ Սահակյանին, ու մենք համաձայնության ենք եկել, որ նման վիճակում շատ սխալ կլինի խորհրդարանում հնչեցնել կառավարման ճգնաժամի մասին ընդդիմության բարձրացրած հարցը: Այնուամենայնիվ, հարցը օրակարգի մեջ է եւ համարվել է արտահերթ»,- ասաց Լեւով Զուրաբյանը՝ հավելելով, որ կառավարման ճգնաժամը է՛լ ավելի է խորացել, ինչի վկայությունն են դեկտեմբերին սկսված ճգնաժամը, ֆինանսակական անկայությունը եւ այլն: «Ուրբաթ օրը այս քառօրյայում առաջարկված հարցերի հերթականությունը քննարկելիս դուք, այնուամենայնիվ, չեք նշել արտահերթ համարված ընդդիմության հարցը»,- նշեց պատգամավորը՝ հետաքրքրվելով, թե ինչու է Գալուստ Սահակյանը խախտում կանոնակարգի մասին օրենքը:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը չի կիսում Լեւոն Զուրաբյանի կարծիքը, եւ որոշ խնդիրներին լուծում տալուց հետո այդ հարցը կդրվի քննարկման:

Անդրադառնալով այս հարցին՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե այն, ինչ է կիսում խորհրդարանական մեծամասնությունը, նրա էմոցիաների դաշտում գտնվող խնդիր է: «Կա Ազգային ժողովի կանոնակարգ եւ իմպերատիվ ձեւով քննարկում պահանջող խնդիր. այսօր ավելի քան արդիական է կառավարման ճգնաժամի խնդիրը»,- հավելեց նա:

Նախորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ’
Հաջորդ հոդվածը‘4 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար’