Լեւոն Զուրաբյան. Մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա

1006

Լեւոն Զուրաբյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.

«1675 թվականին Իսահակ Նյուտոնը նամակներից մեկում գրել էր իր ամենահայտնի տողերից մեկը (գուցե թե փոխառնված 12-րդ դարի ֆրանսիացի մեծ փլիսոփա Բեռնար դե Շարտրից).

«Եթե ես բոլորից ավելի հեռու եմ տեսել , դա նրանից է, որ կանգնած եմ եղել հսկաների ուսերին»:

Եթե Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա թիմը հանդես է գալիս բոլորից ավելի արդիական և ինովատիվ կառավարման լուծումներով, դա նրանից է, որ մենք կանգնած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի նման հսկայի ուսերի վրա:

Մեր գաղափարներն ու առաջարկվող լուծումները կարող են և պիտի փոփոխվեն ժամանակին համընթաց և առաջընթաց, համարժեք լինելով մեր առկա ռեսուրսներին և դինամիկ զարգացող աշխարհին: Բայց հիմքում միշտ դրված է լինելու ռացիոնալ քաղաքական միտքը և ժամանակակից աշխարհի համարժեք ընկալումը:

Ծնունդդ շնորհավոր, պարոն Նախագահ»:

Նախորդ հոդվածըՖեյսբուքյան շնորհավորանքներ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ
Հաջորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. Երբեք խնդրի մեղքն ուրիշի վրա չբարդեց