‘Լեւոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանը ձախողել է բոլոր արտաքին քաղաքական նախաձեռնությունները ‘

1594

Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունները փորձում են ԵՏՄ պայմանագրի վավերացման քվեարկության արդյունքներն օգտագործել սեփական քարոզչության օգտին, Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար ԼԵւոն Զուրաբյանը, անդրադառնալով Արմեն Աշոտյանի եւ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարություններին, թե «քվեարկությամբ ընդդիմությունը համերաշխություն հայտնեց իշխանություններին»:

«Ես երեկ պատահաբար ԱԺ միջանցքում հանդիպել եմ եւ պատահաբար սեղմել եմ Աշոտյանի եւ Շարմազանովի ձեռքը: Դրա համար եմ մտածում՝ կարող է դա էլ դիտարկեն, որպես Սերժ Սարգսյանի քաղաքականության աջակցություն»,- ասաց Լեւոն Զաւրաբյանը:

Նրա խոսքով, սա նույնն է, որ 90-ականներին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից բերված եւ ԱԺ կողմից միաձայն քվեարկված պայմանագրերը այն ժամանակ դիտարկեինք որպես աջակցություն ընդդիմության կողմից: 

Պատգմավորը հիշեցրեց, որ օրերս Դաշնակցության կոմից «պեղված»՝ 1994-ին կնքված ԱՊՀ տարածքում մաքսային միություն ստեղծելու մասին պայմանագիրը վավերացվել է 127 պատգամավորնորի միաձայն աջակցությամբ:

«Այսինքն՝ ԱԺՄ-ն, Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը, ՍԻՄ-ը, Դաշնակցությունը Տեր-Պետրոսյանի հավատարիմ քաղաքական աջակիցնե՞րն են: Ինչքան ողորմելի, խեղճ վիճակում են հայտնվել իշխանությունները, որ փորձում են ժողովրդին ֆռռացնել», — նշեց պատգամավորը:

Այնուհետեւ նա, իր խոսքով, «ստիպված, հատուկ Աշոտյանի եւ Շարմազանովի համար» հայտարարություն արեց:

Ըստ դրա, մասնավորապես, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը մի մարդու քաղաքականություն է, որը ընտրակեղծիքներով զավթել է ՀՀ նախագահի պաշտոնը, կազմակերպել է կամ առնվազն մեծ մասնակցություն է ունեցել Մարտի 1-ի սպանությունները, դա այն մարդն է, որը ստեղծել է գոյություն ունեցող կեղեքիչների, քրեա-օլիգարխների կոռուպցիոն բուրգը: «Դա այն մարդն է, որը Հայաստանում ոչ միայն ստեղծել է մենաշնորհային տնտեսություն, բազմաթիվ ապօրինի առավելություններ տվել իր հետ բարեկամական կամ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ձեռնարկատերերին, որը մի քանի պաշտոնյաների օժանդակությամբ ստեղծել է այն արատավոր համակարգը, որը գործում է Հայաստանում: Պատահական չէ, որ այդ համակարգը հայտնվել է հոգեվարքի մեջ: Դրանով է բացատրված այն բռնաբարությունը տրամաբանության նկատմամբ, որը իրագործում են Շարմազանովն ու Աշոծյանը»:

Անդևադառնալով այն պնդումներին, թե իբր ընդդիմությունը քննադատում է Սերժ Սարգսյանի ներքին քաղաքականությունը, բայց, իբր, արտաքին քաղաքականության մեջ աջակցում է նրան՝ Լեւոն Զուրաբյանը նշեց.

«Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքականության մեջ հայտնի է, այսպես կոչված «նախաձեռնողական» քաղաքականությամբ: Կա երկու կարեւոր նախաձեռնություն՝ հայ-թուրքական արձանագրությունները՝ Ցյուրիխյան ուրացումը (որտեղ հայ-թուրքական սահմանը բացելու՝ Թուրքիայի խոստումների դիմաց Սարգսյանն ըստ էության վաճառել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, մենք դրա մասին բազմիցս ասել ենք): Երկրորդ նախաձեռնությունը եվրոասոցացման գործընթացն էր, երբ երեք տարի մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը բանակցում էր, արդյունքում՝ այդ ամենը ամենախայտառակ ձեւով ձախողվեց: Ձախողվելուց հետո, արդեն ոչ թե իր նախաձեռնությամբ, այլ որովհետեւ ուրիշ ելք չէր մնացել, ստորագրվեց Մաքսային, իսկ այնուհետեւ՝ ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Սերժ Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ ինչ նախաձեռնություն ունեցել է, բոլորն ավարտվել են խայտառակ տապալումով եւ մեծ վնասներ հասցրել Հայաստանին»:  

Բողոքողներն ազնվագույն մարդիկ էին

Խոսելով ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացման դեմ ԱԺ դիմաց այս օրերին կայացած ցույցերի մասին, Լեւոն Զուրաբյանը նշեց, որ այդ 10-15 քաղաքացիները ազնվագույն մարդիկ էին, որոնք պայքարում են իրենց սկզբունքների համար: «Ես հարգում եմ հավաքվածների քաղաքացիական կեցվածքը, դիրքորոշումը, հավատը: Ավելին՝ ես համարում եմ, որ մարդիկ, ովքեր մտածում են, որ իսկապես անկախության կորուստ կա, իրենք են դավաճանները, որ չեն եկել ԱԺ ցանկապատը ջարդելու: Եթե ես հավատայի, որ անկախությանկորուստ կա, կգայի ԱԺ՝ ջարդելու, չթողելու, որ այդ որոշումն անցնի: Այդ հավաքված 15 հոգին ազնվագույն մարդիկ են: Նրանք հավատում են եւ եկել են դրա դեմ պայքարելու», — ասաց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. ԵՏՄ-ի շուրջ քվեարկությունը. քաղաքական կինոն’
Հաջորդ հոդվածը‘Եղվարդի մանկապարտեզի սաներից 4-ը դեռ հիվանդանոցում են’