Լեւոն Զուրաբյանը Ֆեյսբուքում գրել է.
«Սիրելի կանայք,
Գեղեցկության և հմայքի կրողներ, մեր հոգևոր հանգստի պահապաններ և զգացմունքային փոթորիկների հրահրիչներ, մայրեր, քույրեր, սիրելիներ,
Շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի կապակցությամբ և մաղթում, որ սերն ու երջանկությունն անպակաս լինեն ձեզնից, որ քնքուշ հոգատարության մեջ անհոգ լինեք, իսկ վերը նշված զգացմունքային փոթորիկները նավարկեք վստահությամբ և երանությամբ:
Այս անգամ մարտի 8-ի տոնը շնորհավորելով որպես վարչապետի թեկնածու, ցանկանում եմ նաև ներկայացնել մեր այն ծրագրերը, որոնք կապված մեր երկրում կանանց կյանքը բարելավելու հետ և կիրականացվեն պետության կողմից մեր քաղաքական ուժի հաղթանակի դեպքում.
— Մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար հարկային արտոնություններ։
— Մանկապարտեզի կամ դայակի վաուչերներ փոքր երեխաներ ունեցող ընտանիքների համար պետության կողմից: Սա թույլ կտա, որ հատկապես երիտասարդ մայրերը ավելի հեշտ վերադառնան աշխատանքի։
— Անվճար վերապատրաստման ծրագրեր այն կանանց համար, որոնք ունեն 5 տարեկանից փոքր երեխա:
— Աշխատանքի տեղավորման հատուկ ծրագրեր միայնակ մայրերի համար։
— Հետծննդաբերական առողջության ծրագիր՝ ծննդից հետո առաջին տարվա ընթացքում կանանց համար անվճար բժշկական և հոգեբանական խորհրդատվություն։
— Ընտանեկան բռնության դեմ իրական պայքար և կանխարգելիչ աշխատանք:
— Անվճար նախադպրոցական հաստատությունների հասանելիության ապահովում, հատկապես մարզերում:
Սիրով ու խոնարհումով` ի գո´րծ»:
