‘Լեւոն Հայրապետյանի եղբայրը կոչ է անում հետեւել Մեդեվդեւի ցուցումներին’

925

Մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանում կալանավորված Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունն այսօր առավոտյան կտրուկ վատացել է, Artsakh Today-ի փոխանցմամբ, հայտնել  գործարարի եղբայր Վլադիմիր Հայրապետյանը:

«Լեւոնի արյան ճնշումը բարձրացել է մինչեւ 200, բանտային բժիշկները ներարկում են կատարել, որից հետո նա քնել է», — ասել է Հայրապետյանը: Նա հավելել է, որ «հիվանդությունների այն բույլը, որոնցով տառապում է Լեւոն Հայրապետյանը, ուղղակի անթույլատրելի է դարձնում նրան վերագրվող «տնտեսական հանցանքների» համար կալանքի տակ պահելը»:

Վլադիմիր Հայրապետյանի խոսքով, անգամ եթե իր եղբայրը մեղավոր է, պետք է հաշվի առնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կոչը՝ փոխել վերաբերմունքը տնտեսական հանցագործությունների նկատմամբ:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մեդվեդեւն ավելի վաղ հայտարարել է, որ «տնտեսության ոլորտում իրավախախտումների դեպքում քրեական պատասխանատվությանը պետք է շատ ու շատ տարբերակված մոտեցում ցուցաբերել: Այո, կան դեպքեր, որոնք կոշտ պատասխանատվություն են ենթադրում, բայց բազմաթիվ դեպքերում լիովին կարելի է բավարարվել վարչական, հարկային կամ քաղաքացիական պատասխանատվությամբ: Քրեական հարկադրանքը միշտ չէ, որ արդյունք է տալիս, պետք է այն խնայողաբար օգտագործել, բայց հստակ կիրառել այն դեպքերում, երբ խոսքը գնում է անձի եւ պետության անվտանգության դեմ կատարված հանցանքների մասին», — Դմիտրի Մեդվեդեւի խոսքն է մեջբերում Artsakh Today-ը:  

Նախորդ հոդվածը‘iLur.am-ի եւ «Հրապարակի» դատավարությունը՝ դռնփակ ‘
Հաջորդ հոդվածը‘Միայն մեկ ակումբում. Եվրոպայի 10 նվիրյալները’