‘Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է դատարանի դահլիճում’

756

Փողերի լվացման մեջ մեղադրվող ռուսաստանցի գործարար Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է դատարանի դահլիճում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Դատական նիստն ընդհատվել է նրան բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Նիստը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 15-ը:

Դատավարության ընթացքում Հայրապետյանի շահերը պաշտպանում են 3 փաստաբաններ, այդ թվում՝ Մոսկվայի փաստաբանական պալատի նախագահ Հենրի Ռեզնիկը: Պաշտպանները գործի փաստաթղթերին են կցել մեղադրյալի առողջական վատ վիճակի մասին մի շարք բժշկական տեղեկանքներ:
Ինքը՝ Հայրապետյանը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչի մեջ են մեղադրում իրեն: Նա փորձել է դատարանին միջնորդել փոխել գործի քննիչին: Սակայն դատարանը մերժել է միջնորդությունը եւ նկատողություն է արել Հայրապետյանին դատական նիստի կարգը խախտելու համար:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար, հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին: Նրան փողերի լվացման եւ յուրացման մեղադրանք է առաջադրվել: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Էրդողանին նախագահ ընտրվելու կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Դատավոր Օհանյանն ընթերցել է ակնհայտ ապօրինի դատավճիռ’