‘
Արվեստաբան Լևոն Մութաֆյանին վիրավորվել է Սերժ Սարգսյանի արտահայտությունն այն մասին, թե «սերիալները դերասանների սոցիալական խնդիրներն են լուծում»:
Ամիսներ առաջ, նախընտրական հանդիպման ժամանակ անդրադառնալով հայկական սերիալներին Սերժ Սարգսյանն ասել էր, որ սերիալները սոցիալական դրական ազդեցություն ունեն: Որպես օրինակ՝ նա խորհուրդ էր տվել ցերեկներն անցնել Երևանի թատրոնների մոտով և տեսնել դերասանների արտասահմանյան մեքենաները:
«Որեմն՝ նա բան ու գործ չունի՝ նայում է, թե որ թատրոնի դիմաց քանի՞ «ինոմարկա» է կանգնած: Սա նաև խեղճի փիլիսոփայություն է: Սրանով իրենք արդարացնում են ոչ բարոյական կեցվածքը արվեստի գործիչների նկատմամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեւոն Մութաֆյանը՝ նկատելով, որ թատրոնում ամենաբարձր աշխատավարձը կազմում է 80 հազար դրամ, որը ստանում է վաստակավոր արտիստը:
«Իմ աշխատավարձը 55 հազար դրամ է, սա տամ վարչապետին կամ նախագահին (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.)՝ իրենք կապրեն, իսկ ես էլ սերիալում չեմ նկարվի»,- եզրափակեց արվեստաբանը:
‘