‘Լեւոն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից’

1790

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, որով ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`Լեւոն Սարգսյանին ազատել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբայրն է: Լեւոն Սարգսյանն այդ պաշտոնում իր իսկ եղբոր կողմից նշանակվել էր 2010 թվականին: Այժմ Լեւոն Սարգսյանը կոռուպցիայի եւ ապօրինի հարստացման դեմ պայքարի շրջանակներում հարուցված գործերի հերոսներից է: 

Նախորդ հոդվածը‘Սկրիպալը չի հավատում, որ մահափորձի ետևում Ռուսաստանն է’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյան․ Արտահերթ ընտրությունները՝ դեկտեմբերին․ armtimes.com’