‘Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին’

1144

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ սեպտեմբերի 8-ին հանդիպել է Հայաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Տյան Չանչունի հետ: 

Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են Կոնգրեսի մամլո ծառայությունից, հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նախաձեռնությամբ` ի նշանավորումն Հայաստանի եւ Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չինական հարաբերություններին եւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Նախորդ հոդվածը‘Երբ Սերժ Սարգսյանը Օհան Դուրյանին հիշելու ժամանակը չուներ ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանի Պետական կրկեսի շենքը պայթեցվեց (տեսանյութ)’