Լեւոն Տեր-Պետրոսյան. Նորանկախ Հայաստանի պատմության հմտագույն գիտակը եւ անաչառ հետազոտողը՝ Հրայր Պալյան

4026

Դրա փայլուն արտահայտությունն են, մասնավորապես, վերջինիս «Anatomy of peacemaking» (Խաղաղարարության անատոմիան, հայերեն հրատարակված «Անավարտ խաղաղություն» վերնագրով) գիրքը, ինչպես նաեւ նրա «Օրինաչափություն, որ ընկած է ընդդիմության դեմ քրեական հետապնդումների հիմքում» (civilnet.am, 9.07.2026) եւ «Քաղաքական ընդդիմախոսների հարաճուն հալածանքները…» (civilnet.am, 29.08.2026) հոդվածները։

Կարեւոր եմ համարում ընդգծել նաեւ, որ Պալյանը մեծ փորձ եւ հեղինակություն ունի միջազգային հակամարտությունների կարգավորման միջնորդական ջանքերի բնագավառում։ Նրա գործունեության սեղմ նկարագրությունը թերեւս լավագույնս շարադրված է «Անավարտ խաղաղություն» գրքի դարձերեսին. «Հրայր Պալյանը (ծնվ. 1948թ.) խաղաղաշինության ոլորտի մասնագետ է։ Իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել 1985-ին, իրավագիտության պատվո դոկտորի կոչման արժանացել 2009-ին՝ «Ժողովուրդների արժանապատվությանը, հարգանքին եւ ինքնորոշման իրավունքին երկարամյա նվիրվածության», եւ «միջազգային հակամարտությունների կարգավորմանն ուղղված իր հետեւողական ու անխոնջ աշխատանքի» գնահատմամբ։ 1990-ից ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում, International Crisis Group-ում եւ Carter Center-ում։ Աշխատել է Բալկաններում, Արեւելյան Եւրոպայում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում։ 2008–2018 թթ. դասավանդել է Էմորի համալսարանում, 2023-ին՝ Ջորջիա Թեքի Սամ Նանի անվան միջազգային հարաբերությունների համալսարանում»։

Նախորդ հոդվածըԻզաբելլա Սարգսյան. Հայ եկեղեցու դեմ գործերն անպայման պետք է գնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՀրայր Բալյան. Ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հետապնդումների խորացումը Հայաստանում, և ինչ ազդեցություն կունենա դա երկրի ԵՄ անդամության հավակնությունների վրա