‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Երբ իրավատերը, պահանջատերը գործ անի, այն ժամանակ կմիանանք’

1583

ՀՀՇ համագումարի ընդմիջմանը լրագրողները առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանից հարցրել են՝ արդյոք պատրաստվու՞մ է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժմանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանն ի պատասխան նշել է, թե այս շարժումը Րաֆֆին չի նախաձեռնել, այդ «ժողովուրդն է ոտքի ելել եւ իր բողոքն արտահայտել ընդդեմ անօրինականության: Ես միշտ գործին միացող եմ», — ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով, առայժմ միայն խոսք կա, առայժմ ժողովուրդը եկել է հրապարակ, բայց բողոքատերերը դեռ գործ չեն արել:

«Առայժմ պահանջատերը, իրավատերը, միայն խոսում է, երբ որ գործ կանի, այն ժամանակ կգնահատենք, եւ եթե համարենք, որ պետք է միանանք, կմիանանք», — ասել է առաջին նախագահը: «Ե՞րբ կլինի դա» հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է՝ «Գործ անողից հարցրեք»:

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ համագումարը մեկնարկեց. Արարքցյանն առաջարկում է գնահատական տալ ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի վերահսկող խմբի տարածքներում Սերժ Սարգսյանը պարտվել է’