Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայ ժողովրդին հուսահատությունից հանելու եւ լավատեսություն ներշնչելու համեստ մղումով

2067

Օրեր առաջ ես հրապարակել էի «Իմանուիլ Կանտը հայերի մասին» հակիրճ հոդվածը (iLur.am, 25.08.2025), որն, իմ տպավորությամբ, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակության ներկայիս հուսալքված եւ դյուրագրգիռ խավերին, մասնավորապես երիտասարդությանը։

Նկատի ունենալով նման արձագանքը, նրանց կհորդորեի անպայման ընթերցել նաեւ Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (Путешествие в Армению), Վասիլի Գրոսմանի «Բարին ընդ ձեզ» (Добро вам) եւ Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» (Уроки Армении) հրաշալի ստեղծագործությունները։

Ի դեպ, վերջինս Հրանտ Մաթեւոսյանի ամենամտերիմ բարեկամներից մեկն էր։

Նախորդ հոդվածըԻնչպես է աղավաղվում պատմությունը, այն էլ ոչ թե հեռավոր անցյալի, այլ նորագույն ժամանակաշրջանի
Հաջորդ հոդվածըԼեւոն Տեր-Պետրոսյան. Հանուն մեր ազգի արժանապատվության, հպարտության եւ կենսախնդության, բայց ամենեւին ո՛չ պարծենկոտության եւ այլ ազգերի նկատմամբ քամահրանքի նշույլի