‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ոտքերը երկարացնել վերմակի չափով (Տեսանյութ)’

2113

Համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որն արված է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին՝ նրա մի քանի ելույթներից: Տեսանյութում նախագահ Տեր-Պետրոսյանը խոսում է ազգերի՝ «ոտքերն իրենց վերմակի չափով երկարացնելու» բանաձեւի մասին:

«Խորենացին շատ մեծ միտք է արտահայտել. դեռ 1500 տարի առաջ կարողացել է փայլուն կերպով ձևակերպել «ոտքերդ վերմակիդ չափով երկարացրու» բանաձևը: Այո, ես գտնում եմ՝ եթե ազգը չի կարողանում ճիշտ գնահատել, ոչ միայն ազգը, նաև՝ մարդը… ցանկացած մարդ, եթե ինքն իրեն չի կարողանում, գնահատել իր ուժերը, իր կարողությունները, այդ ազգը և այդ մարդը կարող են մատնվել խայտառակ վիճակների, ինչպես մենք տեսնում ենք ամեն փայլափոխի, մասնավորապես կապված մարդկանց հետ»,- 1997 թվականի սեպտեմբերին նկարահանված տեսանյութում ասում է նախագահ Տեր-Պետրոսյանը: 

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է Ս.Սարգսյանը փեսային նշանակում Վատիկանում ՀՀ դեսպան ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. «Երիտօլիգարխային» ԶԼՄ-մների գլխավոր թեման դառնում է Հանրապետականի կազմաքանդման նախագիծը ‘