‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չէ’

2818

«Մենք անկեղծ ենք խոսում: Ընտրություններից հետո մեզ էլ էին անհանգստացնում, դաշնակներին էլ, ԲՀԿ-ին էլ, թե ինչո՞ւ չեք միանում Րաֆֆիին, ինչո՞ւ չեք միանում ժողովրդին»,- Հայ ազգային կոնգրեսի հիմնադիր համագումարում այսօր հայտարարեց Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Չէի ուզի Րաֆֆիի մասին որեւէ բացասական հեգնական գնահատական տալ: Չի կարելի՝ երբ որ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարևելի այսպիսի դիտողություններ անել: Բայց երբ որ ասունմ են՝ ինչո՞ւ չեք միանում: Նախ՝ մենք միակ քաղաքական ուժն ենք, որ առանց այլեւայլությունների հայտարարել ենք, որ Րաֆֆին հաղթել է: Սա մեծագույն աջակցությունն էր, առավելեւս այն պարագայում, որ մեր հարաբերությունները «Ժառանգության» հետ փայլուն չէին: Բացի դրանից՝ Կոնգրեսի համակիրների մի ստվար զանգված մշտապես եղել է հրապարակում: Ավելին՝ եթե չափազանցնեմ, հրապարակի կեսը միշտ եղել են Կոնգրեսի համակիրները, աջակիցները», — ասաց Տեր-Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Կոնգրեսին հասցեագրված քննադատությանը, թե՝ ինչու՞ ղեկավարները հարթակում չէին, ապա՝

«Այստեղ կներեք: Շատ մոդայինկ հարց կա, որը շրջանառության մեջ է դրել «հարգարժան» Սերժ Սարգսյանը՝ միանայի, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթեի՞: Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ. Վովայի հետ աղոթելը իմ մանկության երազանքը չի եղել», — ասաց առաջին նախագահը:

Նրա խոսքով, Կոնգրեսը քաղաքական ուժ է եւ աջակցում է բացառապես քաղաքական պրոցեսներին:

«Կլինի քաղաքական պրոցես, մենք այնտեղ ենք: Այս հետընտրական շրջանում մենք տեսանք ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսից», — նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Լ.Զուրաբյան. Մենք նպատակ ենք դրել մեր առջև ազատագրել Երևանը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Ծառուկյանն ընտրել է իշխանություններից պոկվելու ճանապարհը’