‘
Ֆրանսիացի ճարտարապետ Լը Կորբյուզիեի 17 աշխատանքներ, որոնք գտնվում են տարբեր երկրներում, ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Լը Կորբյուզիեն ճարտարապետական մոդեռնիզմի հիմնադիրներից է, նա իր աշխատանքներում գործածել է պողպատ, ցեմենտ և ապակի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Կորբյուզիեի աշխատանքներն արտացոլում են ճարտարապետության նոր լեզուն և իրենցից ներկայացնում են 20-րդ դարի խնդիրներին տրված կառուցվածքային պատասխաններ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված աշխատանքներից 10-ը գտնվում են Ֆրանսիայում, մյուսները կառուցված են Շվեյցարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Ճապոնիայում և Հնդկաստանում:
Լը Կորբյուզիեն, որի իսկական անունը Շառլ-Էդուար Ժաններե-Գրի է, ծնվել է Շվեյցարիայում, 1930 թ. ընդունել է Ֆրանսիայի քաղաքացիություն: Մահացել է 1965 թ.:
Փոխանցում է BBC-ն:
‘