‘
Լը-Սաբլը-դ\’Օրլոն փոքրիկ առափնյա քաղաքը գտնվում է Ֆրանսիայի Վանդեա շրջանում: Քաղաքի թաղամասերից մեկում բոլոր շենքերի, սրճարանների, խանութների և այլ շինությունների պատերը զարդարված են ծովային խխունջերի միջոցով պատկերված յուրահատուկ խճանկարներով, գրում է epochtimes-ը:
Զարդանախշերը պատկերում են ստորջրյա աշխարհը և տարբեր տեսակի կենդանիների: Այստեղ կարելի է տեսնել խխունջից պատրաստված կարիճներ, մողեսներ, սարդեր, որոնք ծիկրակում են քիվերից կամ ջրհորդաններից: Խճանկարներից շատերը այնպիսի ծածուկ վայրերում են գտնվում, որ դրանք տեսնելու համար մեծ ջանքեր են պահանջվում:
Այս քաղաքը մեծ հեղինակություն է վայելում սերֆինգիստների շրջանում, քանի որ այստեղ միշտ կարելի է մեծ ալիքներ որսալ: Լը-Սաբլը-դ\’Օրլոնը սիրում են նաև զբոսաշրջիկները: Մի ժամանակ հենց այստեղից է իր ճանապարհորդությունը սկսել Ատլանտյան օվկիանոսի հռչակավոր նվաճող Ֆյոդոր Կոնյուխովը: Քաղաքի հինավուրց պատմությունը սկսվում է դեռ 15-րդ դարից:
‘