‘ԼԺՀ. Ուկրաինայի կառավարությունում ռազմական հանցագործներ են նստած’

1328

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի այն հայտարարությունը, թե Կիևը սխալ է գործել, որ անցյալ տարվա գարնանը չի պայթեզրել Դոնեցկի և Լուգանսկի վարչական շենքերը՝ այնտեղ գտնվող ցուցարարների հետ միասին՝ ապացուցում է, որ Կիևում իշխանությունը նեոֆաշիստական հայացքներ ունեցող ռազմական հանցագործների ձեռքում է: Այս մասին հայտարարել է Լուգանսկի ժողովրդական հանրապետության պետական անվտանգության նախարար Լեոնիդ Պասեչնիկը:

Նախօրեին Ավակովը ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերից հայտարարել է,թե 2014 թ. գարնանը, երբ Լուգանսկում և Դոնեցկում նոր-նոր էին սկսվում բողոքի ակցիաներն ընդդեմ Կիևի իշխանությունների, ուկրաինացի ուժայինները պետք է«հիմից պայթեցնեին» բողոքավորների զբաղեցրած վարչական շենքերը:

ԼԺՀ Ժողովրդական խորհրդի նախագահ Ալեքսեյ Կարյակինն, իր հերթին՝ միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել Ավակովի խոսքերին, ինչը «ևս մեկ անգամ ապացուցում է, թե մեզնից ով է ահաբեկիչը»: Իսկ ԼԺՀ նախարարների խորհրդի նախագահ Գենադի Ցիպկալովը նշել է, որ Ավակովի նման մարդկանց տեղը «հոգեբուժարանն է»: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Իշխանությունները չեն կարեւորում ԵՄ հետ հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Եմենի նախագահը ժամանել է Սաուդյան Արաբիա’