Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

95

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի աղջիկները: Հայաստանը ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը: Հայ մարզուհին գերազանց հանդես եկավ և հերթական ոսկե մեդալը բերեց մեր հավաքականին:

Երկամարտի 216կգ (95+121) արդյունքով Լիանան դարձավ Եվրոպայի չեմպիոն, 3 կգ-ով շրջանցելով թուրք մարզուհի Սարա Ենիգունին: Լիանան նաև նվաճեց մեկական փոքր ոսկե և արծաթե մեդալներ:

Սա մեր հավաքականի 5-րդ չեմպիոնական ոսկին էր:

Նախորդ հոդվածըԱդրբեջանի ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը որակազրկվեց 8 տարով
Հաջորդ հոդվածըԱԱ․ Ուկրաինայի թիմը թայ-բրեյքում հաղթեց Հայաստանի հավաքականին եւ կիսաեզրափակիչում է