‘Լիբանանի վարչապետը հրաժարվել է պաշտոնաթող լինելու մտադրությունից ‘

637

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին հրաժարվել է իր զբաղեցրած պաշտոնը թողելու իր ծրագրերից: Նա նման մտադրություն էր հայտնել նախօրեին Բեյրությում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, որի հետեւանքով զոհվել է երկրի հետախուզության պետ Վասսամ Հասանը եւ եւս յոթ մարդ:

Միկատին ասել է, թե Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն իրեն խնդրել է հանուն երկրի շահերի եւս որոշ ժամանակ մնալ վարչապետի պաշտոնում:

Ավելի վաղ նախարարների խորհուրդը արտահերթ ժողով է հրավիրել, որում քննարկվել է ուրբաթ տեղի ունեցած պայթյունը: Լիբանանցիների զգալի մասը տեղի ունեցածի մեջ մեղադրում է Սիրիային: Մի քանի քաղաքներում հակասիրիական բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք վերաճել են անկարգությունների:

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնյան դրամա’
Հաջորդ հոդվածը‘«Ճանաչիր թշնամուդ». Հակահարված նախաձեռնության նոր ակցիան (Տեսանյութ)’