‘Լիբերիայում արտակարգ դրություն է հայտարարվել Էբոլայի պատճառով’

947

Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը Էբոլա տենդի բռնկման պատճառով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Հանդես գալով հեռուստատեսությամբ՝ Ջոնսոն-Սերլիֆն ասել է, որ քաղաքացիական ազատությունների իրականացումը  մասամբ դադարեցվում է 90 օր ժամանակով:

Էբոլայի բռնկումը վարակել է նաև Գվինեան, Սիեռա-Լեոնեն և Նիգերիան: Մահուցու հիվանդությունն արդեն 930 հոգու կյանք է խլել:

Ներկայումս Էբոլայի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով վիրուսի  միջազգային տարածման վտանգը, ասել է, որ դեռ վաղ է դրա դեմ փորձնական դեղամիջոցներ օգտագործելու որոշում ընդունել: Ըստ նրա՝ այդ հարցում պետք է սպասել խնդիրն ուսումնասիրող գիտնակաների որոշմանը: Զարգացած երկրները կարող են իրենց ավանդը ներդնել վիրուսի դեմ պայքարում՝ զարգացնելով առողջապահությունը առավել տուժած պետություններում, հավելել է Օբաման: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գիտնականներ. Վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել թուլամտության’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները` հանցագործի դերում. «Ժողովորդ»’