‘Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաժարական է տվել ‘

624

Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հրաժարական է տվել Բենգազիում տեղի ունեցած զինված ընդհարումներից հետո, որոնք ավարտվել են մի քանի տասնյակ մարդկանց մահով, այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Գեներալ Յուսեֆ ալ Մանգուշի հայտարարությունը հրաժարականի մասին արդեն Լիբիայի խորհրդարանը հաստատել է:

Ալ Մանգուշը գլխավորել է լիբիական զորքերի գլխավոր շտաբը 2012-ի հունվարից: Ինչպես հայտնում է AFP-ն, նրա պաշտոնավարման ընթացքում նրան բազմիցս մեղադրել են  ապստամբ խմբավորումների զինաթափման գործընթացը խոչընդոտելու մեջ:

Շաբաթ՝ հունիսի 8-ին, Լիբիական Բենգազի քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու «Լիբիայի վահան» խմբավորման անդամների միջև:

Նախորդ հոդվածը‘Washington Post-ը և Guardian-ը հրապարակել են իրենց իրազեկիչի անունը’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է անձրև և ամպրոպ’