‘Լիբիայի վարչապետը պաշտոնանկ է արվել ԿԺԴՀ-ի դրոշը կրող բեռնանավի պատճառով’

650

Լիբիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել երկրի վարչապետ Ալի Զեյդանին՝ այն բանի համար, որ նավթային տանկերը, որը մտել էր ապստամբների վերահսկողության տակ գտնվող նավահանգիստ, կարողացել է ճեղքել շրջափակումը և դուրս գալ բաց ծով: Պատգամավորները Զեյդանին անվստահություն են հայտնել, երբ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի դրոշի ներքո լողացող բեռնանավը նավթ է բեռնել  Լիբիայի արևելյան Էս-Սիդր նավահանգստում, որից հետո լքել է Լիբիայի տարածքային ջրերը: Էս-Սիդրը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ, ովքեր Լիբիայի արևելքի համար ավելի լայն ինքնավարություն են պահանջում, ինչպես նաև՝ նավթի արտահանումից ստացվող շահույթի ավելի մեծ բաժին: Դիտորդները կասկածում են, թե Էս-Սիդր մտած Morning Glory տանկերն իրականում պատկանում է ԿԺԴՀ-ին, որովհետև հյուսիսկորեական բեռնանավի հայտնվելը Միջերկրական ծովում քիչ հավանական է: Նավի գրանցումը որոշակի երկրում իրավունք է տալիս լողալ այդ երկրի դրոշի ներքո:

 Լիբիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պաշտպանության նախարար Աբդուլա Տինին: Ավելի վաղ լիբիական կառավարության անդամները հայտարարել էին, թե բեռնանավը գտնվում է իրենց «լիակատար վերահսկողության տակ» և կկալանվի, եթե փորձի հեռանալ նավահանգստից: Ըստ տեղեկությունների՝ Morning Glory-ն բեռնել է առնվազն 234 հազար բարել նավթ: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Երևանը ողջունում է Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ որոշումը բողոքարկելու՝ Շվեյցարիայի նախաձեռնությունը’
Հաջորդ հոդվածը‘Բողոքի ցույց Ս.Սարգսյանի առանձնատան մոտ, քաղաքացին սպառնում է այնտեղ այրել մեքենայի անվադողերը. (տեսանյութեր) ԳԱԼԱ ‘