‘Լիբիայի վարչապետը Քաթարին մեղադրում է իսլամիստներին զենք մատակարարելու մեջ’

634

Լիբիայի վարչապետ Աբդալա Աբդուռահման աթ-Թանին մեղադրել է Քաթարին՝ երկրում արմատական իսլամիստներին զինելու մեջ: Արաբական Sky News Arabia հեռուստատեսությանը կիրակի երեկոյան տված հարցազրույցում նա հաղորդել է, որ Դոհան զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի, որն իսլամիստների վերահսկողության տակ է:

«Մենք զգուշացնում ենք Քաթարին, ինչպես նաև Սուդանին՝ չմիջամտել Լիբիայի ներքին գործերին, հակառակ դեպքում մենք կխզենք դիվանագիտական հարաբերությունները»,- ընդգծել է երկրի վարչապետը:

Աթ-Թանիի խոսքով՝ արմատական խմբավորումները ֆինանսավորվում են Քաթարից, որն ահաբեկչական ճանաչված «Մուսուլման եղբայրներ» միավորման հիմնական հովանավորն է: Հենց «եղբայրներն» են կանգնած երկրի կենտրոնական իշխանությունների դեմ իսլամիստների սկսած «Լիբիայի արշալույսը» շարժման առաջին շարքերում: Ներկա պահին գրոհայինների վերահսկողության տակ են Բենգազի, Դերնու քաղաքները և մայրաքաղաք Տրիպոլին: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ղեկավարությունը ընդդեմ Ժոան Լապորտայի’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» դարպասը կպաշտպանի Իկեր Կասիլյասը’