‘Լիբիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են ‘

552

Լիբիայի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ այսօր, տեղական ժամանակով՝ առավոտյան ժամը 8-ին, բոլոր ընտրատեղամասերը բացել են դռները, սակայն առաջին երկու ժամերին հանձնաժողովների անդամները չափազանց ցածր մասնակցություն են գրանցել, հաղորդում է Sky News Arabia արբանյակային հեռուստատեսությունը:

«Մայրաքաղաքի ընտրատեղամասերում շատ քիչ ընտրողներ կան, հերթեր չեն գոյանում, ընտրատեղամասերը պաշտպանող անվտանգության աշխատակիցների թիվը շատ ավելի մեծ է»,- նշել են ականատեսները: Առայժմ կոպիտ խախտումների և լուրջ միջադեպերի մասին տեղեկություններ չկան:

Լիբիայի նոր խորհրդարանի ընտրություններում քվեարկելու համար գրանցվել է ընդամենը 1,5 մլն ընտրող, ինչը գրեթե երկու անգամ պակաս է 2012 թ. ընտրությունների մասնակիցների թվից: Ընդ որում՝ երկրում քվեարկելու իրավունք ունի առնվազն 3,4 միլիոն մարդ:

Ընտրությունները կավարտվեն տեղական ժամանակով երեկոյան ժամը 20.00,  որից անմիջապես հետո կկատարվի ձայների հաշվարկը: Ընտրական հանձնաժողովը խոստացել է նախնական արդյունքները հայտարարել հունիսի 27-ին:

Խորհրդարանական ընտրությունները պետք է դադարեցնեն քաղաքական ճգնաժամը Լիբիայում, որը երկիրը հասցրել է անիշխանության ու քայքայման եզրին: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Վավերացվել է ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման շուրջ պայմանագիրը’