‘Լիբիայում խստացվել են անվտանգության միջոցառումները’

18

Լիբիայի անվտանգության ուժերը բերվել են բարձր պատրաստականության վիճակի՝ Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալման երկորդ տարեդարձի տոնակատարությունների կապակցությամբ, հայտարարել է Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը:

Քադաֆիի վարչակարգը տապալվեց 2011 թ. փետրվարի 17-ին: Այդ իրադարձության երկամայա տարեդարձի արարողությունները Լիբիայում մեկնարկում են այսօրվանից՝ փետրվարի 15-ից: Բացի այդ, Լիբիայի իշխանությունները որոշում են կայացրել փակել Թունիսի և Եգիպտոսի սահմանները:  «Լյուֆթհանզա» և «Ավստրալական ավիաուղիներ» ավիաընկերությունները, առաջնորդվելով նույն մտահոգություններով, հայտարարել են առաջիկա մի քանի օրերին Լիբիայի չվերթերը հետաձգելու մասին, հաղորդում է  INTERFAX.RU-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ը զգուշացնում է. Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Ռեյնան կարող է «Բարսելոնա» տեղափոխվել 15 միլիոն եվրոյի դիմաց’