‘Լիբիայում կանցկացվի ահաբեկիչների ֆուտբոլի աշխարհի առաջնություն’

1372

Լիբիայում ծրագրել են միջազգային ֆուտբոլային մրցաշար անցկացնել իսլամական շարժումների ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում է RT-ն:

Մրցաշարի կազմակերպիչը «Իսլամական հանրապետություն» խմբավորման զինյալներն են: Առաջնությունը կանցկացվի Դերնա քաղաքում: Նշենք, որ այս վայրը գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ: Այս անսովոր մրցաշարին կարող են մասնակցել տարբեր երկրներում կռվող արմատականները:

Լիբիայի արմատականներից բացի, Դերնա են պատրաստվում ժամանել նաև Եգիպտոսի, Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի ահաբեկիչները: Մրցաշարի մասնակիցները ֆուտբոլ կխաղան իրենց կանոններով, որոնք չեն հակասի շարիաթի օրենքներին:

Նախորդ հոդվածը‘Իկեր Կասիլյասը ճանաչվել է Իսպանիայի ամենաազդեցիկ մարզիկ’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ եւ ինչի՞ համար է Լիսկային «դոկտորի կոչում» տվել’