Լիզա Ճաղարյանը Ֆեյսբուքում գրում է.
«Գիտեի, որ «կարիերիստ» բառը շատ հոդաբաշխ «կորիերիստ» արտաբերող Ալեն Սիմոնյանը Առաջին նախագահի արտահայտած մտքերն ընկալելու համար պետք է առնվազն մի քանի անգամ կարդա։
Բայց սա, կարծես, այդ դեպքը չէ։
«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր»,– ամենայն հավանականությամբ` թուքը շաղ տալով գրել է Ալեն Սիմոնյանը:
Ալեն, վաղուց է աչք ծակում, որ անսպասելի «հաջողություններից» այնքան ես մեծամտացել, որ իրականության զգացումն իսպառ ես կորցրել, բայց այսպիսի պարզ շարադրանքը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջեւ իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, չհասկանալն արդեն դիագնոզ է։
Տեր–Պետրոսյանն առաջարկել է Նիկոլի կուսակցության ԱԺ ներկայացուցիչներին, որ սեփական դեմքը (եթե ունեն) պահպանելու համար ազատվեն քեզ նման «հայրենասերից»։ Ընդամենը։
Ու մեկ էլ` իջիր ամպերից, երիտասարդ։
Նախագահը քեզ չի համեմատել Ռուզվելտի, Տրումենի ու Քլինթոնի հետ, հակառակը` այդ պատմական դեմքերին` ինչպես որ դու ես բնորոշել, հակադրել է քեզ նման տգետներին ու գռեհիկներին։
Բայց մի բան ճիշտ ես գրել, Ալեն։ Մեջբերեմ. «Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները»:
Իրոք, պատմաբան նախագահը դա շատ լավ գիտի, իսկ ա՛յ դու, քո մեծարգոն եւ ՔՊ–ական թերհասների մի մեծ խումբ չգիտեք, հակառակ դեպքում` այսչափ չէիք լկտիանա ու հաբռգի։