Լիա Ճաղարյանը Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 81-ամյակի առթիվ Ֆեյսբուքում գրել է.
«Այսօր ծնվել է Լեւոն Տեր-Պետրոսյանը` միակը։ Չեմ թվարկի, թե երբ, որտեղ եւ որ դեպքերում է Առաջին Նախագահը միակ. ով գիտի` գիտի, իսկ ով չգիտի, դժվար թե այլեւս երբեւէ գիտակցի։
Միայն մեկը կընդգծեմ։
Լեւոն Տեր–Պետրոսյանին ուրացել են շատերը, ինքը` երբեք։ Նույնիսկ իր ամենաոխերիմ հակառակորդներին բնութագրելիս նա անպայման ընդգծել ու ընդգծում է նաեւ նրանց արժանիքները։ Նույնիսկ, ըստ իս, երբեմն չափազանցում է։
Պատմությունն իրո՞ք ամեն ինչ իր տեղը կդնի։ Ես լավատես չեմ. շատ երկար տևեց անբարոյականության, անազնվության, ուրացման ճանապարհը եւ դեռ շարունակվում է, եւ դեռ շարունակվելու է։ Առավե՛լ քստմնելի ձևով ու չափով, քան մինչ օրս է եղել։ Վախենամ` սա ողբերգական մոլորություն չէ, գիտակցաբար ընտրված ճանապարհ է։
Գուցե 88–ականների մեր սերունդը Գերտրուդ Սթայնի ասած` հենց այն «կորուսյալ սերո՞ւնդն» է։ …Ի՞նչ արած։
Սիրում եմ Ձեզ, պարոն Նախագահ»։
